Նրանց տղան դուրս մնաց համալսարանից և դա ուղղակի «կոտրեց» ծնողներին․ Տղան որոշեց բոլորից թաքուն ավարտել համալսարանը և զարմացնել ծնողներին

Հանս Մուդջիկը, ով ապրում է Տեխասում բավականին շուտ դուրս էր մնացել համալսարանից, քանի որ նա ուղղակի չէր հասցնում հաճախել ինչպես կարգն է։
Այդ նորությունը շատ-շատ էր ազդել տղայի ծնողների վրա և նրանք ուղղակի չէին կարողանում տանել այդ փաստը։ Եվ այդ ժամանակ Հանսը որոշեց շտկել իրավիճակը և ուրախացնել ծնողներին։

Տղան ինքուրույն աշխատանքի ընդունվեց, որպեսզի վճարի իր ուսման վարձը և նորից ընդունվեց համալսարան։ 2017 թվականին նա դիմեց դաշնային օգնությանը և հաղթեց դրամաշնորհ։ Ծնողներին տղայի ուսման վերականգնման մասին տեղյակ չէին պահել։

6 տարի երիտասարդ տղան ծնողներից թաքուն սովորեց համալսարանում։ Եվ ահա մոտեցավ ավարտական երեկոն։ Տղայի մորը և հորը ուղարկել էին մի ծրար, որտեղ հրավիրատոմս էր, իսկ նրանց հուզիչ արձագանքը նկարահանել էին տեսախցիկով և տեղադրել Ֆեյսբուքում։

«Նրանք միշտ ասել են, որ բարձրագույն ուսումը երեխայի ամենամեծ նվերն է իր ծնողներին։ Ես այսքան տարի ես այդ ամենը  պլանավորել եմ և վերջապես այս պահը եկավ։ Մի քանի տարի առաջ ինձ դուրս թողեցին համալսարանից։ Այո, ես չեմ վախենում դա խոստովանել։ Հուսահատված և հիասթափված ծնողներիս դեմքին ես ուղղակի չէի կարողանում նայել։ Այդ օրը ես ասացի ինձ, որ այլևս երբեք չեմ հիասթափեցնելու նրանց։ Մի քանի տարի հետո ես  նրանց համար մի անակնկալ որոշեցի պատրաստել։ Նրանք մտածում էին, թե դա սովորական ընտանեկան նկարահանում է։ Նրանք չգիտեին, որ ես ավարտել եմ համալսարանը։ Իսկ ծրարում կար ավարտական երեկոյի հրավիրատոմս, — ասվում է Հանսի գրառման մեջ։

Գրառումը միանգամից դարձավ հայտնի և հավաքեց ավելի քան 114․000 հավանում և 6․000 մեկնաբանություն։

Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում։

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ԻՆՖՈ ՀԱՅ

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Добавить комментарий