Կարգի ենք բերում տան բարձերը հաղորդելով դրանց սկզբնական տեսքը․ Սա շատ կարևոր է իմանալ

Ժամանակի ընթացքում մեր բարձերի վրա սկսում են առաջանալ քրտինքից առաջացած դեղին հետքեր, իսկ բարձի ներսում կուտակվում են փոշիներ, աղբեր և այլն։

Ձեռք բերել նոր բարձեր կամ անընդհատ տալ դրանք քիմմաքրման այդքան էլ լավ տարբերակ չէ և խլում է շատ ժամանակ։ Որպեսզի վերադարձնեք բարձին իր գեղեցիկ տեսքը, մենք մտածել ենք մի հետաքրքիր և արդյունավետ մաքրման միջոց։

Այս հնարքը կարող եք կիրառել բամբակյա, բմբուլե և սինթետիկ բարձերի համար։

Ինչպե՞ս ճիշտ լվալ բարձերը։

Հանեք բարձի երեսները, դրանք հարկավոր է առանձին լվանալ։ Եթե ձեր բարձերն ունեն հատուկ պատյաններ, ապա դրանք նույնպես առանձին լվացեք։
Դրեք բարձը լվացքի մե քենայի մեջ։ Ավելի լավ է լվաք միանգամից երկու բարձերը, քանի որ այդպես մե քենան կկարողանա հավասարակշռություն պահպանել և բարձերը չեն դիպչի պատերին։
Ավելացրեք լվացող միջոցը։ Որպեսզի արդյունավետ սպիտակացնեք բարձերը և ազատվեք դեղին հետքերից, խառնեք 1 մաքրող միջոց՝ փnշու տեսքով, 1 բաժակ սպիտակացնող միջոց և կես բաժակ բորակ (буры)։
Միացրեք լվացքը առավելագույն տաք ջրով։ Հարկավոր է նաև 2 անգամ ողողել, որպեսզի չմնա ոչ մի քի միա։
Ահա և վերջ։

Դրանից հետո հարկավոր է  լավ չորացնել բարձերը։ Լվացքի ընթացքում թմբուկի մեջ կարելի է գցել թենիսի գնդակ ներ, որպեսզի պուխը չնստի։

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ