Ինչպես արագ ազատվել լվացքի մեքենայում հավաքվող կեղտից ու բորբոսից

Անկախ նրանից, թե որքան ջանասիրաբար ենք փորձում պահպանել մաքրությունը, լվացքի մեքենայում ժամանակ առ ժամանակ բորբոս կարող է հայտնվել: Եթե նկատում եք այդ տհաճ երեւույթը, ապա դուք պետք է շտապ սկսեք պայքարել դրա դեմ:

Դժվար է նկատել մեքենայի մեջ բորբոսը, որովհետև ամեն ինչ կարծես թե աշխատում է եւ նորմալ լվանում, բայց եթե մեքենայի դռները փակում եք, հոտ է հայտնվում: Այնպես որ, ժամանակն է ձեր մեքենայի պրոֆիլակտիկ մաքրում անել:

1. Նախ, բացեք մեքենայի լիցքավորման հերմետիկության համար նախատեսված ռետինե միջադիրը: Եթե ​​տեսանելի են մուգ կետերը եւ կոշտ մնացորդային շերտ, ապա այնտեղ բուն է դրել բորբոսը:

Վերցրեք մաքուր շոր, հաստ ձեռնոցներ եւ քլոր պարունակող մաքրող միջոց կամ քլորային սպիտակեցուցիչ:

Առատորեն խոնավացրեք կտորը քլորի լուծույթով եւ սրբեք ռետինե միջադիրի տակ եղած բոլոր բծերը: Այնուհետեւ կրկին խոնավեցրեք շորը, կրկին մաքրեք ամբողջ շրջագծով:

Այնուհետեւ առատորեն լցրեք մաքրող միջոցը ռետինե ծածկի արանքներում: Լվացքի մեքենայի դուռը փակեք եւ թողեք 2 ժամ: Երբ ժամանակն անցնի, պարզապես միացրեք ողողման ռեժիմը: Մեքենան ինքնաբերաբար հեռացնում է կեղտի մնացորդները:

Երբ այս ռեժիմում լվացքի ցիկլը ավարտվի, դուք կունենաք ամբողջովին մաքուր եւ լավ բուրող լվացքի մեքենա, կարծես բոլորովին նոր լինի:

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
error: Content is protected !!