Այս հայտնի և հիթ դարձած երգը լսել են բոլորը, սակայն քչերը գիտեն, թե ինչպիսի տեսք ունի այն կատարողը

Այս հայտնի և հիթ դարձած երգը լսել են բոլորը, սակայն քչերը գիտեն, թե ինչպիսի տեսք ունի այն կատարողը։

Իսրայել Կամակավիվոʻօլե (Israel Ka’ano’i Kamakawiwo’ole) ծնվել է 1959 թվականի մայիսի 20-ին, մահացել 1997 թվականի հունիսի 26-ին։ Հավայան երաժիշտ, ով կատարում էր իր երգերը կիթառով։
Բացի հայտնի երաժիշտ լինելուց, այս տաղանդավոր մարդը ակտիվ պայքարել է իր ժողովրդի իրավունքների և անկախության համար։

Նրան կոչում էին «Նուրբ Հսկա», քանի որ 190 սմ հասակ ունենալու հետ մեկտեղ, նա կշռում էր 343 կգ։ Նա շատ նուրբ ձայնով երգում էր անհավանական հուզիչ երգեր։ Իսրայելի հուղարկավորության օրը կղզու բոլոր դրոշները իջեցվել էին։ Այդպիսի հարգանքի մինչև այս մարդը իր ժողովրդի կողմից արժանացել էր ընդամենը երկու մարդ։ Նա եղել է և շարունակում է մնալ որպես իսկական լեգենդ։

Երևի թե չկա մեկը, ով չի լսել այս երգը, սակայն քչերն են տեսել հենց Իսրայելին և չգիտեն, թե ինչ տեսք ունի այդ հիթը կատարող մարդը։ Ձեզ ենք ներկայացնում սիրված երգի տեսահոլովակը։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ԻՆՖՈ ՀԱՅ

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
error: Content is protected !!