Սնկով աղցան, որը իր համով չի կարող անտարբեր թողնել ոչ ոքի․ Շատ հարմար է պատրաստել հատկապես տոնական օրերին

Սնկով պատրաստվող այս աղցանը ընտանիքիս և հյուրերիս սիրած ուտեստն է: Այն իր յուրօրինակ համով գրավել է բոլորին: Փորձեք ինքներդ և կհամոզվեք:

Բաղադրիչները

  • Կես հավի ֆիլե
  • Կես փոքր գլուխ կաղամբ
  • 1 քաղցր պղպեղ
  • 200 գր. պահածոյացված սունկ
  • 200գր. պինդ պանիր
  • 2 պճեղ սխտոր
  • 100 մլ մայոնեզ
  • 1թ/գ մանանեխ
  • սամիթի ճյուղեր՝ զարդարելու համար

Պատրաստումը

Հավի ֆիլեն լվանալ, լցնել տաք ջրի մեջ, հասցնել եռման աստիճանի և եփել 1 ժամ, ըստ ճաշակի ավելացնելով համեմունքներ: Այնուհետև թողնել ֆիլեեն սառչի և կտրտել ոչ լայն շերտերով:

Կաղամբը բարակ-բարակ կտրտել:

Քացր պղպեղը կտրտել շերտաձև:

Պահածոյացված սունկը լցնել քամիչի մեջ, թողնել հեղուկը հոսի: Խոշոր սնկերն անհրաժեշտության դեպքում կարելի է շերտերով կտրտել:

Պանիրը կտրտել խորանարդաձև:

Սոուսի համար սխտորը մաքրել և անցկացնել ճզմիչով:

Ստացված զանգվածը խառնել մայոնեզին, մանանեխին և խառնել:

Աղցանի բոլոր բաղադրիչները համեմել ազով, պղպեղով և զգուշորեն խառնել:

Լցնել ամանի մեջ, զարդարել սամիթով և մատուցել:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ԻՆՖՈ ՀԱՅ

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ