Պատրաստում ենք ալադի կամ ամերիկյան պանքեյք. Ալադիների բաղադրատոմս, որը հիշեցնում է մանկությունը

Այսօր առաջարկում ենք պատրաստել Ալադի մեր հետաքրքիր ալադիների բաղադրատոմսով, նրանց նաև անվանում են ամերիկյան պանքեյք. Այս բաղադրատոմսով պատրաստված ալադիները հիշեցնում են մեզ մեր մանկությունը։

Ամերիկյան այս նրբաբլիթները՝ պանքեյքերը, հիշեցնում են մեր ալադիները (ձիթաբլիթ):

Ալադի կամ Պանքեյք․ Պատմությունը

Նրանք պետք է լինեն փքուն, թեթև ու ոսկեգույն երանգով:  Ամերիկյան ընտանիքներում պանքեյքեր ավանդաբար պատրաստում են նախաճաշի համար:

Այն տաք վիճակում դնում են ափսեի մեջ և վրան լցնում տարբեր օշարակներ:

Պանքեյքերը լինում են նաև տարբեր հավելումներով՝ հատապտղային, խնձորի, շոկոլադի:

Պանքեյքերը պատրաստում են չոր տապակի մեջ, որը պետք է լինի իդեալական մաքուր:  Սակայն, եթե դուք վախենում եք, որ այդպես կայրվի, ապա կարող եք սերուցքային կարագով պատել տապակը կամ լցնել ձեթ:

Խորհուրդ չի տրվում հատապտուղներ և այլ հավելումներ լցնել հենց խմորի մեջ, քանի որ այն կարող է այրվել:

Ալադիների բաղադրատոմս

  • հավկիթ-5 հատ
  • շաքարավազ- 70գր.
  • ալյուր — 60գր
  • փխրեցուցիչ — 2 գր.
  • վանիլ — 1թ/գ
  • աղ- մեկ պտղունց

Ալադիների բաղադրատոմս․ Պատրաստման կարգը

  • Վերցրեք 5 դեղնուց, ավելացրեք 40 գր. շաքարավազ, խառնեք: Ավելացրեք մի պտղունց աղ, փխրեցուցիչ, վանիլ և կրկին խառնեք:

  • Մաղելով լցրեք ալյուրը:
  • 4 սպիտակուց հարեք, ավելացրեք 30 գր. շաքարավազ, և կրկին հարեք: Սպիտակուցի զանգվածը խառնեք դեղնուցով զանգվածին:

  • Տապակը տաքացրեք, գդալով վերցրեք խմորից լցրեք տապակի մեջ և փակեք կափարիչով: 2–3 րոպեից շուռ տվեք, որ մյուս կողմն էլ եփվի:

Ալադի պատրաստել․ Տեսանյութ

Բելգիական Վաֆլիներ․ Տեսանյութ

Բարի ախորժակ:

Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
error: Content is protected !!