ԼԱՎԱՇՈՎ ՌՈՒԼԵՏ 2 Տարբերակով․ Անչափ Համեղ, Պարզ և Արագ

Այսօր պատրաստելու ենք Լավաշով ռուլետ 2 տարբերակով․ Անչափ համեղ, պարզ և արագ։ Ներկայացնելու ենք և որպես սառը նախուտեստ, և որպես տաք։

Լավաշով ռուլետ․ Բաղադրիչները
Լավաշ — 3 հատ
Սոխ — 1 գլուխ
Գազար — 1 հատ
Հավի կրծքամիս — 300 գր․
Խառը կանաչի մեկ փունջ
Թթվասեր — 300 գր․
Կաթ կամ սերուցք — 100 գր․
Համեմունքներ՝ սխտորի փոշի, կարմիր չիլի պղպեղ, աղ, սև պղպեղ
Հալվող պանիր — 100 գր․
Ձիթայուղ

Ռուլետների պատրաստումը քայլ առ քայլ

Նախ նախապատրաստենք միջուկը, որի համար անհրաժեշտ է մեկ գլուխ սոխը և գազարը անցկացնել քերիչով, սոխը հնարավորինս պետք է մանր լինի, կարող եք նաև կտրատել դանակով, որպեսզի ջուրը շատ դուրս չտա
Հավի կրծքամիսը հարկավոր է խաշել և մանր թելատել ասյպես
Ինքներդ ընտրեք ձեզ առավել հաճելի կլինի նման մանրացված տարբերակը թե մանր խորանարդիկների վերածելը, ընդ որում բոլոր բաղադրիչները պետք է նույն կերպ մանրացվեն
Այժմ Գազօջախի վրա դրված թավայի մեջ ձիթայուղ ենք անում, վրան լցնում ենք սոխը և սկսում տապակել
Հենց մի փոքր շառագունի սոխը ավելացնում ենք նաև գազարը
Երկուսն էլ համատեղ տապակելուց հետո նրանց կմիանա նաև հավի կրծքամիսը
Լավաշով ռուլետների միջուկը կարելի է ըստ ճաշակի փոփխության ենթարկել։ Նույնը կարելի է լրացնել կտրատված սնկով, կամ աղացած մսով, բանջարեղեններով, տապակած կանաչիներով, որոնք նույնպես շատ գեղեցիկ և համեղ կլինեն։ Դա կախված է ձեր ընտանիքի անդամների նախասիրություններից, սա ընդամենը մեկ տարբերակ է
Ավելացնում ենք մեր լցոնին սխտորի փոշի, աղ, կարմիր չիլի պղպեղ, հավի մսի համար նախատեսված համեմունք, որը դու կարող եք փոխարինել խմելի-սունելիով կամ այլ սիրելի համեմունքով
1-2 րոպե տապակելուց հետո ավելացնում ենք սերուցք կամ կաթ, հավի մսին նրբություն և փափկություն հաղորդելու համար, ևս 2 րոպե տապակվելուց հետո անջատում ենք գազօջախը և դնում կողքի
Հիմա կտրատելու ենք մի փունջ թարմ կանաչի, կարելի է նաև միայն սամիթ վերցնել, կամ կոնկրետ միայն մեկ տեսակի կանաչի, որը առավել գերադասում եք, կարևորը առատ լինի

  • Այժմ պետք է արդեն փաթաթենք մեր ռուլետները
  • Մեծ լավաշներ ենք վերցնում, որ միանգամից շատ ստացվի, քանի-որ շատ համեղ է լինելու
  • Լավաշի առաջին շերտի վրա քսում ենք թթվասեր, կարելի է նաև մայոնեզով այն փոխարինել
  • Յուրաքանչյուր շերտի վրա մի փոքր աղ ենք ցանում և լցնում ենք կտրատված կանաչիի կեսը, տարածում ողջ շերտի վրա հավասարաչափ
  • Վրան լավաշի հաջորդ շերտն ենք փռում և կրկին մի փոքր թթվասերով պատում լավաշը, այս մեջտեղի շերտում արդեն ամբողջությամբ լցնում ենք մեր հավի կրծքամսից պատրաստած լցոնը
  • Լավ տարածելուց հետո վրան փռում ենք լավաշի երրորդ շերտը, նորից թթվասերով պատում, աղ և սև պղպեղ ցանում և այս շերտի վրա էլ կանաչու մնացած մասն ենք լցնում
  • Արդեն փաթաթելու ժամանակն է, եթե շերտերը հաստ են ստացվել ձեզ մոտ, մեր նման, ապա ռուլետը կարող եք երկայնքով փաթաթել, իսկ եթե բարակ են, ապա լայնակի
  • Հարկավոր է ձեռքերով մի փոքր սեղմելով փաթաթել, որպեսզի հավաքվեն և չսայթաքեն ընթացքում
  • Ռուլետը պատրաստ է, որպես սառը նախուտեստ մատուցելու համար, հարկավոր է գոնե մեկ ժամով թողնել սառնարանում, հանել և շեղակի կտրատել, որպեսզի գեղեցիկ ստացվի՝ ահա, համոզվեք․ գեղեցկություն
  • Որպես սառը խորտիկ այս ռուլետը կարող է սառնարանում ապակյա ամանով մնալ մի քանի օր
  • Իսկ հիմա առաջարկենք նույն ռուլետի տաք մատուցման տարբերակը
  • Ռուլետի կտրատված շերտերը հարկավոր է շարել ջեռոցի տապակի վրա փռված կալկային
  • Ռուլետի շերտերի վրա հալվող քերած պանիր ենք լցնում հավասարաչափ
  • Տապակը ուղարկում ենք ջեռոց մի քանի րոպեյով, մինչև պանիրը հալվի և հանում ենք ջեռոցից
  • Հաճելի բույր է տարածվել, ախորժելի տեսք ունի, ահա այսպես տաք-տաք հարկավոր է արագ մատուցել և համտեսել

Հուսով ենք ձեզ դուր եկավ լավաշով մեր ռուլետի երկու տարբերակն էլ։ Առաջարկեք նաև ձեր տարբերակը, սիրով կդիտարկենք։

Աղբյուր

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
error: Content is protected !!