Թխեք տան պայմաններում անչափ համեղ հաց՝ տատիկիս բաղադրատոմսով

Տատիկս պատմել է ինձ այս հացի բաղադրատոմսի մասին, որը պատրաստելուց հետո, դուք այլևս երբեք չեք գնի խանութից հաց։ Առաջարկում ենք անպայման պատրաստել այն և կիսվել տպավորություններով մեկնաբանություններում։

Բաղադրիչներ․

  • 0,5 լիտր եռացրած ջուր,
  • 50 գրամ խմորիչ («թաց», չոր անհրաժեշտ չէсвекровь не признаёт),
  • 1 ճաշի գդալ շաքար (լիքը գդալ),
  • 2 թեյի գդալ աղ,
  • 2 ճաշի գդալ արևածաղկի յուղ։
  • 1 ձու,
  • ալյուր 6-7 բաժակ, որպեսզի ստացվի ձեռքերին չկպչող խմոր։

Ինչպե՞ս պատրաստել այս անհավանական համեղ հացը․

Հունցեք բոլոր բաղադրիչներից խմոր և դրեք այն սերուցքային յուղով պատած ֆորմայի մեջ (հարկավոր է, որ ֆորման կիսով չաձ բարձր լինի խմորից)։
Կարող եք օգտագործել սովորական ալյումինե կաթսա։ Ամրացնել խմորը ֆորմային սրբիչով և թողնել սեղանին 20 րոպե, իսկ հետո դնել սառնարանում ևս 1 ժամ։
Սառնարանում դնելուց հետո, մինչև ջեռոցը դնելը չպահել այն տաք տեղում, այլ միանգամից դնել տաք ջեռոցի մեջ։
Թխել մոտ 180 աստիճանի տակ 1 ժամ։
Երբ հանեք ջեռոցից, հարկավոր է թողնել, որ հացը «հանգստանա» ֆորմայի մեջ 5 րոպե, իսկ հետո հանել պատել յուղով և ծածկել սրբիչով։ Հացի բույրը դուք կզգաք անգամ դրսից։
Փորձեք այս շատ համեղ հացը։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ԻՆՖՈ ՀԱՅ

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ