Անանուխով տնական լիմոնադ․ Լավագույն ըմպելիքը ամռան տապին

Անանուխով տնական լիմոնադ։ Լավագույն ըմպելիքը ամռան տապին։

Բաղադրիչներ

Անանուխ (կապ) — 1 հատ,
Կիտրոն — 1 հատ,
Լայմ — 1 հատ,
Շաքար — 4 ճաշի գդալ,
Ջուր — 3 բաժակ։

Պատրաստումը

Կիտրոնի և լայմի վրա եռացրած ջուր լցնելով թրմում ենք։

Անանուխը լավ լվում ենք սառը հոսացող ջրի տակ։

Կտրում ենք կիտրոնները և լայմը 4 մասի և ճզմում հյութը զանգվածի մեջ։ Ավելացնում ենք կտրատած կամ ավելի լավ է տրորած անանուխը։

Լցնում ենք այս խառնուրդը 100 մլ․ տաք ջրի մեջ (90°С) և խառնում փայտե գդալով մինչև շաքարի լուծվելը։

Այնուհետև լցնում ենք մնացած, բայց արդեն սառած ջուրը, ծածկում անձեռոցիկով և թողնում 30 րոպե տաք վայրում, այնուհետև տեղափոխում ենք սառնարան։

Վայելեք։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ԻՆՖՈ ՀԱՅ

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
error: Content is protected !!