Այս ունիվերսալ խմորով կարող եք միաժամանակ պատրաստել պիցցա, կարկանդակ, տարբեր պիրոգներ և այլ համեղ թխվածքներ

Ունիվերսալ խմոր, որով կարող եք պատրաստել կարկանդակ, պիցցա, բուլկի, պիրոգ, կաթնահաց (պլյուշկա), լոռաբլիթ (վատրուշկա) և այլն: Խմորը կարող եք պահել ինչպես տաք տեղում, այնպես էլ սառնարանում: Սառնարանում կարող եք պահել 7 օր:

Ունենալով նման խմոր սառնարանում, ձեռքի տակ՝ նախաճաշի պատրաստությունն ավելի կհեշտանա, միշտ կունենաք համեղ թարմ ուտեստներ, իսկ ընտանիքը ձեզնից շատ գոհ կլինի:

Բաղադրիչներ

  • Կաթ 350 գր.
  • Հավկիթ 2 հատ
  • Շաքարավազ 2 ճ/գ
  • Աղ մի պտղունց
  • Թթխմոր 50 գրամ
  • Մարգարին 100 գր.
  • Ցորենի ալյուր, 700-750 գր.

Պատրաստման եղանակը

Խտացված թթխմորը լցրեք տաք կաթի մեջ: Ավելացրեք մարգարինը(սերուցքային կարագ), շաքարավազը, աղը, ձուն: Խառնել ամբողջը, մինչև դառնա միաձույլ: Քիչ-քիչ ավելացնել ալյուրը և դնել զով տեղ: Եթե շտապ է պետք խմորը, ապա կարող եք այն դնլ տաք տեղ: Տրորելեկ անգամ մ: Հենց խմորը գա բաժանեք այն մասերի:

Եթե խմորը օգտագործելու եք քաղցրեղեն պատրաստելու համար, ապա կարող եք շաքարավազը մի փոքր ավելացնել:

Բարի ախորժակ

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ԻՆՖՈ ՀԱՅ

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ