Քանի մարդ է այսօր քեզանից գնումներ կատարել

Մի մենեջեր հարցազրույցի է հրավիրում ինչ-որ թեկնածուի և հարցնում.
_Դուք վաճառքի բնագավառում որևէ փորձ ունե՞ք:

Երիտասարդը նայում է մենեջերի դեմքին ու վստահաբար պատասխանում.
_Այո, այնտեղ, որտեղից ես եկել եմ, վաճառող էի աշխատում:
Մենեջերին դուր է գալիս երիտասարդը և միանգամից ասում է.

_Լավ, հենց հիմա էլ կարող եք անցնել աշխատանքի:
Երիտասարդն անցնում է ծանր աշխատանքի և հենց առաջին օրվա վերջում մենեջերը հրավիրում է նրան իր մոտ և հարցնում.

_Քանի ՞ մարդ է այսօր քեզանից գնումներ կատարել:
_Մեկ,_պատասխանում է երիտասարդը:

_Ինչպե՞ս թե մեկ: Ինձ մոտ վաճառողները միջինում 30 հաճախորդ են ունենում, իսկ դուք մեկն եք ունեցել, շատ վատ է:
Իսկ ինչքա՞ն գումար է նա ծախսել իմ խանութում:

_102.516 դոլար և 17 ցենտ,_պատասխանում է երիտասարդը:
_Ինչքաաաաաա՞ն : Այդ ի՞նչ ես վաճառել:

_Սկզբում ես նրան առաջարկեցի փոքրիկ կարթ` ձուկ բռնելու համար, բայց նա հետագայում գնեց մեծը, քանի որ մեծ ձկներ էր նախընտրում, հետո ես նրան հարցրեցի, թե որտեղ է սիրում ձուկ բռնել, նա պատասխանեց, որ Ֆիննական ծոցում: Ես էլ ասեցի, որ առանց նավակի հնարավոր չէ, բայց նա անվստահ էր նավակի հարցում, ուստի առաջարկեցի մոտորանավակ, որն էլ վերջինս գնեց: Իսկ երբ հարցրեցի, թե ինչպես է նա այդ նավակը տանելու ծոց, պատասխան չուներ, ուստի առաջարկեցի մեքենա, բայց նա թեթև ու անհարմար էր, ուստի վերջնական առաջարկեցի մի ամենագնաց` Pajero մակնիշի հատուկ կցորդով: Մենք գնացինք մեքենաների բաժին և նա գնեց իմ ցույց տված մեքենան: Ահա այսպիսի գնումներ կատարեց իմ առաջին հաճախորդը,_պատասխանում է երիտասարդը:

Մենեջերն աչքերը լայն բացած նայեց երիտասարդին ու հարցրեց.
_Դուք ուզում եք ասել, որ այս մարդը եկել էր կարթ գնելու ձկան համար, բայց նրան մեքենա ու նավակ վաճառեցի՞:
_Ոչ ոչ,_պատասխանում է երիտասարդը,_նա եկել էր կնոջ համար պայուսակ գնելու, բայց նկատեցի, որ ձանձրանում է և առաջարկեցի, որ դիմացը հանգստյան օրերն են, ինչու՞ չգնալ ձկնորսության:
____________________

Գնահատականը
( 1 оценка, среднее 1 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ