Ռուսաստանի դաշնակիցը հայ ժողովուրդն է’ ոչ թե առանձին անհատներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հայտնի ֆեյսբուքյան գրառմանը, որը քննադատությունների մեծ ալիք բարձրացրեց։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ծանոթ չէ գրառմանը, ինչից հետո հաղորդավարն այն ընթերցել է։Սիմոնյան  անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը չի ճանաչել նաև Լեռնայի Ղարաբաղի անկախությունը։

«Դա նշանակում է, որ մենք չե՞նք պաշտպանում Լեռնային Ղարաբաղը։ Իհարկե՝ ոչ»,- ասել է ՀՀ վարչապետը՝ հիշեցնելով, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։ Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի քրեական գործին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ոչ թե առանձին գործիչներն են Ռուսաստանի դաշնակիցը, այլ հայ ժողովուրդը։

«Ռուսաստանում պիտի հասկանան, որ Հայաստանում Ռուսաստանի դաշնակիցը ոչ թե Փաշինյանն է, Պետրոսյանը, Պողոսյանը, Սարգսյանը, Քոչարյանը, այլ դաշնակիցն ու գործընկերը հայ ժողովուրդն է։ Սա շատ կարևոր նրբություն է»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ երկար ժամանակ շատ գործիչներ իրենց ներկայացրել են որպես Ռուսաստանի միակ դաշնակից, բայց Ռուսաստանի դաշնակիցը հայ ժողովուրդն է։

Գնահատականը
( 2 оценки, среднее 4.5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
error: Content is protected !!