Ռուսաստանը Նիկոլի փոխարեն ՀՀ-ում ուզում է տեսնել մեկին,որը կլինի իր խամաճիկը,դրանով նա Արցախի հետ միասին իրեն կկցի Հայաստանը․․․Մայիս Սաֆարյանի վերլուծությունը

Ռուսաստանը Նիկոլի փոխարեն ՀՀ-ում ուզում է տեսնել մեկին,որը կլինի իր խամաճիկը,դրանով նա Արցախի հետ միասին իրեն կկցի Հայաստանը․․․Մայիս Սաֆարյանի վերլուծությունը

Ապագան կանխատեսելը ես միշտ համարել եմ անշնորհակալ գործ,հատկապես գլոբալ քաղաքականության մեջ։Բայց փորձեմ այս անգամ ապագայի մասին իմ կանխատեսումը բարձրաձայնել։Վստահ եմ,որ պատերազմը չի ավարտվել,բայց այնպիսին,ինչպիսին եղավ,էլ երբեք չի լինի։Կլինի բախում լոկալ ձևով,մի քանի օր տևողությամբ,և այդ պատերազմը կլինի ռուսական(նաև՝մեր)կողմից հրահրված։Զոհերի թվում կլինեն նաև ռուս խաղաղապահներ։

Դրա նպատակը կլինի ազատագրել ԼՂՀ ֆորմալ տարածքը և Արցախի անկախության ճանաչումը Ռուսաստանի կողմից։Այնուհետև ռուսական ռազմաբազայի տեղակայումը Արցախում,Հ.Օսիայի և Աբխազիայի օրինակով։Այդ սցենարը չի գործի միայն մի դեպքում, եթե ԱՄՆ-ը և Ֆրանսիան(համանախագահները),աշխարհը ճանաչի Արցախի անկախությունը՝իր սահմաններով։Հարց է առաջանում,իսկ ինչու՞Ռուսաստանը այժմ չի կիրառում այդ սցենարը։

Շատ պարզ պատճառով,Արևմուտքը,ՆԱՏՕ-ն այժմ դեմ կլինեն,դրա համար էլ Ռուսաստանին ժամանակ է հարկավոր,որպեսզի լարվեն Թուրքիայի և իր արևմտյան գործընկերների հարաբերությունները,հընթացս նաև Ադրբեջանի։

Հ.Գ.Նա,ով մտածում է,թե երբևէ Ռուսաստանը կլքի Արցախը,նա սխալվում է։

Մինչ այդ սցենարին անցնելը,Ռուսաստանը փորձում լուծել իր համար կարևոր մի հարց ևս՝իշխանափոխություն Հայաստանում։Նիկոլի փոխարեն ՀՀ-ում ուզում է տեսնել թալանչի, դավաճան մեկին,որը կլինի իր խամաճիկը,դրանով նա Արցախի հետ միասին իրեն կկցի Հայաստանը…

Հ.Գ.2։Բոլորդ էլ գիտեք իմ հայացքները,ես միշտ պարզ և անկեղծորեն ասել,գրել եմ։Այնպես որ,կարծում եմ,ոչ ոք ինձ ռուսամոլության մեջ չի մեղադրի,եթե ասեմ,որ Ռուսաստանը այս իրադրությունում ուղղակի փրկեց ոչ միայն Արցախը,այլև մեր 20-30 հազար զինվորներին,հնարավոր է,նաև Հայաստանը։Հակառակ ասողը թող իր խղճին պատասխան տա։Դա իհարկե իր շահերից էր բխում…

Մայիս Սաֆարյանի Ֆեյսբուքյան էջից։

Գնահատականը
( 5 оценок, среднее 4.8 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ