Պատասխանում եմ Հայաստանի պատմությունը չիմացող Ռ.Քոչարյանի այն հարցին,թե ի՞նչ է նշանակում Արցախը Հայաստան է

Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Միրզոյանը գրում է.
Պատասխանում եմ պետական հանցագործ, ՙՙՀայր Մեր՚՚-ը և Հայաստանի պատմությունը չիմացող ռ.քոչարյանի այն հարցին,թե ՙՙի՞նչ է նշանակում Արցախը Հայաստան է՚՚:

Լեռնային Ղարաբաղը, որին այսօր մենք անվանում են Արցախի Հանրապետություն գտնվում է պատմականորեն Մեծ Հայքի Արցախ նահանգի տարածքում:Արցախը՝ Մեծ Հայքի տասներորդ նահանգը, կոչվում էր նաև Փոքր Սյունիք: Տարածված էր Փոքր Կովկասի արևելյան և Հայկական Լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում։ Ընդգրկում էր այժմյան Արցախի Հանրապետությունը՝ հարակից ազատագրված տարածքներով, և ձգվում էր մինչև Իջևանի շրջանը։Հյուսիս-արևելքից և արևելքից սահմանակցում էր Ուտիք նահանգին, արևմուտքից, Աղավնո գետակով՝ Սյունիքին: Հյուսիս-արևմուտքում Արցախի սահմանները ձգվում էին Սևանա լճի արևելյան ափով, հարավից՝ Երասխի հովտով մինչև Մուխանք դաշտը՝ ընդգրկելով այդ դաշտի արևմտյան կեսը։ Կազմված էր 12 գավառներից:
Իսկ հիմա քո թերաճ ուղեղի համար ներկայացնեմ ինչ է նշանակում Մեծ Հայք։

Մեծ Հայքի թագավորություն, հայտնի է նաև որպես Հայոց թագավորություն կամ պարզապես Մեծ Հայք, հունահռոմեական աղբյուրներում՝ Արմենիա Մայոր: Հինաշխարհյան և վաղմիջնադարյան շրջանի պետություն Հայկական լեռնաշխարհում, որը գոյություն է ունեցել մ․թ․ա․ 331-ից մինչև մ․թ․ 428 թվականը։ Թագավորությունը հիմնադրել է Հայաստանի սատրապ Երվանդ Գ-ն, ով Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքից հետո Մեծ Հայքը հռչակել է անկախ պետություն։
Եթե պարզ չի,ապա պարզաբանեմ. Մեծ Հայքը Փոքր Հայքի հետ միասին Հին Հայաստանն է: Եվ քանի որ Արցախ նահանգը,որի մի մասն է կազմում այսօրվա Արցախի Հանրապետությունը հանդիսացել է Մեծ Հայքի,այսինքն Հայաստանի 15 նահանգներից մեկը, ինքնստինքյան Արցախի Հանապետությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության մի մասը:
Եթե էսքանից հետո էլ բան չհասկացար,ուրեմն դու ավելի հիմար ես,քան մինչ այժմ գիտեի:

Գնահատականը
( 2 оценки, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
error: Content is protected !!