Պաշտոնավարումից ընդամենը մեկ տարի պահանջվեց, որպեսզի այդ աճը փլ վի, երբ․․․ Արման Բաբաջանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի առաջարկի մասին

Պաշտոնավարումից ընդամենը մեկ տարի պահանջվեց, որպեսզի այդ աճը փլ վի, երբ․․․ Արման Բաբաջանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի առաջարկի մասին

Քոչարյանը երկար ժամանակ փորձել է իր քաղաքական գլխավոր խաղաքարտ դիտարկել տնտեսությունը, անընդհատ հիշատակելով իր նախագահության շրջանի երկնիշ աճը: Սակայն իր պաշտոնավարումից ընդամենը մեկ տարի պահանջվեց, որպեսզի այդ աճը փլ վի, երբ եղավ համաշխարհային տնտեսական ճգնաժ ամ, երբ խնդիրների առաջ կանգնեց հատկապես ռուսական կապիտալը՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանի տնտեսական առանցք կապիտալ շինարարության «գծով» առանցքային գործընկերը:

Պարզվեց, որ տարիներ շարունակ Հայաստանում երկնիշ աճ արձանագրած տնտեսությունը առաջին իսկ քամուց՝ 2008 թվականի տնտեսական համաշխարհային ճգ նաժամի հետևանքով արձանագրեց երկնիշ՝ շուրջ 15 տոկոս անկում:

Այժմ Քոչարյանն առաջարկում է տնտեսության կառուցման նույն սկզբունքը՝ Հայաստանը վերածել կապիտալ շինարարության շինհրապարակի, տնտեսության ավելի արդիական ու համաշխարհային անկանխատեսելիության պայմաններում ավելի դիմադրունակ ու ճկուն կառուցվածքի մասին խորհելու փոխարեն:

Եվ դա այն պարագայում երբ համաշխարհային տնտեսա-քաղաքական միջավայրը գտնվում է թերևս ամենաանկանխատեսելի փուլում և պարզ չէ, թե որտեղից և ինչպես կարող է փչել քամին ու փլ ել «խաղաքարտե տնակը» հերթական անգամ: Միևնույն է, դրա «փլա տակների» ներքո դարձյալ մնալու են շարքային հայաստանցիները:

Արման Բաբաջյանի Ֆեյսբուքյան էջից։

Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ