Նա Քոչարյանի հետ արեց այն, ինչ մի անգամ բարեհաջող փորձարկել էր Սերժի վրա․․․Պոզները ձեզ մա հացու է, դուք դուրս մի եկեք Անժելայի Հայելու միջից․․․ Վարդ Սիմոնյանի ջախջախիչ անդրադարձը

Ծափահարություն Քոչարյանի PR թիմին, համաձայնեք՝ հեշտ գործ չէ կլիենտից կերտել միջին քյո խվայի իմիջ և միանգամայն տկ լոր քաղաքական գիտակցություն արտահանել Օստանկինո՝ խայտառակ անելով միանգամից 250 մլն-անոց լսարանի առջև։

Եվ իզուր էր կլիենտը փորձում ռուսալե զությամբ ցրել Պոզների այն տպավորությունը, որի մասին մարդն առնվազն երկու անգամ ակնարկեց, թե գործ ունի ստախո սության կլասիկայի հետ։

Քոչարյանին ոչ միայն չէին նախապատրաստել լրագրության մեջ շուն կո ւլ տվող լրագրողի հետ արժանապատիվ զրույցին, այլև դավադ րաբար «մոռացել» էին զգուշացնել, որ իր զրուցակիցը ռուս չէ, իր հայրենիքը Ռուսաստանը չէ, ավելին, հարյուրավոր հարցազրույցներում նա չի խորշել իր զ զվանքը արտահայտել ռուսական կայսերական ցին իզմից։ Սովորաբար, պրոֆեսիոնալ մեկը հաղորդման կեսից մոռանում է վճարված փողի մասին և մասնագիտական թասիբը գետնում է նախնական ցանկացած պայմանավորվածություն։

Պոզները, չնայած տարիքից բխող ծերուկի մարազմատիկ վարքին, ամեն դեպքում՝ գերպրոֆեսիոնալ է և հենց առաջին հարցով ցույց տվեց, որ իր դեպքում «բյուջետը սյուժետ չէ»։

Եվ նա Քոչարյանի հետ արեց այն, ինչ մի անգամ բարեհաջող փորձարկել էր Սերժի վրա՝ իհարկե, ևս մի ազգային խայտա ռակության ակտ գրանցելով հայ ժողովրդի վրա։

Պոզները հաշված րոպեներում հաջողացրեց ցույց տալ իր զո հի բոլոր պակասությունները՝ ինքնիշխան երկրի առաջնորդական որևէ հատկանիշի բացակայությունը, այդ երկրի քաղաքակրթական կշռին անհաղորդ լինելը, քաղաքական վարքաբանության, արդիական մտածողության իսպառ բացակայությունը, որն ասես։

Չէ, Պոզները ձեզ մա հացու է, դուք դուրս մի եկեք Անժելայի Հայելու միջից․․․․․․․

Լրագրող Վարդ Սիմոնյանի Ֆեյսբուքյան էջից։

 

Գնահատականը
( 4 оценки, среднее 3 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ