«Միակ տղամարդու» անօգուտ փախուստը. Ռոբերտ Քոչարյանը ձերբակալության շեմին

1998-ի հուլիսի 22-ին Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէր տեսնում այն տղամարդուն, որն ի վիճակի է Հայաստանում իշխանափոխություն իրականացնել: Լրագրողների հետ հայտնի զրույցում Քոչարյանը զարգացրեց, այսպես կոչված, «միակ տղամարդու» վուլգար թեզը, որի հենքով էլ տաս տարի նախագահեց Հայաստանը` սկիզբ դնելով քսանամյա գողապետությանը, որի հիմնական հատկանիշներն էին ահաբեկչությունը և երկրի անզուսպ թալանը:

«Միակ տղամարդու» ցինիկ թեզն ամբողջովին բացահայտում է Ռոբերտ Քոչարյանի մենթալիտետը, մտածողությունը, հիմնական շարժառիթը, որը մարդկանց ոչնչացնելու սառնասիրտ հրամաններ տալու հիմք է հանդիսացել:

Ի հեճուկս Ռոբերտ Քոչարյանի ցանկության` նրա նախագահության ողջ շրջանում Հայաստանում գտնվել է տղամարդ, որը ոչ միայն մտածել է իշխանություն փոխելու մասին, այլ այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր է արել: Ռոբերտ Քոչարյանը նրանց գնդակահարել է կամ բանտարկել:

1999-ի խորհրդարանական ընտրություններից հետո բացահայտ խոսվում էր այն մասին, որ Վազգեն Սարգսյանը մտադիր է սրբագրել մեկ տարի առաջ իր գործած սխալը: Լեգիտիմ ընտրությունների միջոցով վարչապետ դարձած Վազգեն Սարգսյանը իր փոքր թիմում չէր թաքցրել, որ նախագահական հաջորդ ընտրություններում հավակնելու է պետության ղեկավարի պաշտոնին: Ռոբերտ Քոչարյանը` Ռուսաստանի հատուկ ծառայությունների և Նաիրի Հունանյանի հանցախմբի միջոցով, գնդակահարեց Վազգեն Սարգսյանին, Կարեն Դեմիրճյանին: Այս ոճրագործությունը միանգամայն տեղավորվում էր «միակ տղամարդու» նրա հայտնի ձևակերպման տրամաբանության մեջ:

Նույնիսկ քաղաքական դաշտը ամայացնելուց հետո Ռոբերտ Քոչարյանը 2003-ի նախագահական ընտրություններում փաստացի պարտվեց Ստեփան Դեմիրճյանին և 2004-ի ապրիլին համաժողովրդական հուզումները կանխեց ոստիկանական բիրտ ուժի կիրառմամբ, զանգվածային ձերբակալություններով, ընդդիմադիր երեք կուսակցությունների գրասենյակները զավթելով:

2008-ի մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանը սառնադրտորեն տվել է Հայաստանի տաս քաղաքացու գնդակահարության հրաման` արյունոտ Երևանի պատկերի վրա ամփոփելով «միակ տղամարդու» իր անփառունակ իշխանությունը:

Քսան տարի առաջ Ռոբերտ Քոչարյանը չէր էլ կարող պատկերացնել, որ Հայաստանում իր և Սերժ Սարգսյանի ստեղծած համակարգը փոխելու պահանջ է դնելու ամբողջ ժողովուրդը:

«Միակ տղամարդու» միֆը պայթեց բոլորիս աչքերի առջև. Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը հայտնվել են կատարյալ մեկուսացման և շրջափակման առջև: Նրանց քրեական պատասխանատվության խնդիրը օրերի, գուցե շաբաթների հարց է: Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է ՀՔԾ, սակայն նա երկրում չէ: Սա ակնհայտորեն նման է փախուստի, վախկոտի, միլիարդներ թալանած հոգեպես թշվառականի վախկոտ դասալքության:

«Միակ տղամարդու» կերպարի տակ թաքնված է եղել վախկոտ մի կերպար` ահաբեկչի ու թալանչու հավաքական դեմքով:

Նյութի աղբյուր՝ 1in.am

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
error: Content is protected !!