Հիշենք,հենց ուղղաթիռի դեպքին հաջորդեց եռակողմ ստորագրումը․ Գուցե սա լավ ծրագրված ակտ էր՞ Ալիևին ,,հաղթանակի,, թմբիրով թմրեցնելու և․․․օգտատիրոջ դիպուկ վերլուծությունը

Հիշենք,հենց ուղղաթիռի դեպքին հաջորդեց եռակողմ ստորագրումը․ Գուցե սա լավ ծրագրված ակտ էր՞ Ալիևին ,,հաղթանակի,, թմբիրով թմրեցնելու և․․․օգտատիրոջ դիպուկ վերլուծությունը

Նայեցի երեկվա Սոլովյովի հաղորդումը: Խոսում են խելոք մարդիկ, մասնագետներ: Գրեթե բոլորը կասկածով են վերաբերվում նրան, որ սա պատերազմի ավարտն է: Բոլորի ելույթներում՝ ,,եթե,,-ներ, ,,հարաբերական դադար,,, ,,պայմանականորեն համարենք, որ,, ,,հնարավոր է իրադրությունը փոխվի,,… Շատ ուշադիր եմ լսել, ստոպերով, հետ ու առաջ տալով: Պատերազմը շարունակվելու է: Մեկն ասեց.,,ՌԴ խաղաղապահներ է բերել, շտաբ է ունենալու, չէ՞…Ուրեմն և ռազմական բազա,,:

Մինչ այս Ռուսաստանը չէր կարող բացահայտ միջամտել պատերազմին, որովհետև պարտավորություններ չուներ Արցախը շպաշտպանելու, պայմանագիր ստորագրել է միայն ՀՀ-ի հետ: Իսկ Արցախի տարածքում խաղաղապահների անվան տակ ռազմաբազա ունենալու հանգամանքը ՌԴ-ին թույլ է տալիս անմիջականորեն մասնակցել պատերազմին:

Գյումրին չհիշեցնեք, ՀՀ-ի տարածքում է/ Հաղորդման հյուրերը և վարող Սոլովյովը մի քանի անգամ, մի քանի անգամ հիշեցրին, թե ինչպես է պատժվել Աբխազիայոմ խաղաղապահի դեմ կատարված հարձակումը: Սա պատահական չէր, կարծում եմ, զգուշացում էր Ադրբեջանին: ՌԴ-ն, որ արդեն կորցրել է ամերիկամետ Վրաստանը, էրդողանամետ Ադրբեջանը, թույլ չի տա, պարզապես թույլ չի տա Հայաստանի /եվրոպամետ/ կորուստ: Այլապես լիովին կկորցնի Հարավային Կովկասը: Հույսը լավ գիտեք երբ է մեռնում, էդ պատճառով էլ… Կարծում եմ, դժվար չի վերջերս խփված վերտոլյոտի նման մի նոր բան սարքել, որն առիթ կդառնա ռազմական նոր գործողություններ ծավալելու: Հիշենք, որ հենց ուղղաթիռի դեպքին հաջորդեց եռակողմ ստորագրումը: Գուցե սա լավ ծրագրված ակտ էր՞ Ալիևին ,,հաղթանակի,, թմբիրով թմրեցնելու և հետագայում պատերազմական գործողություններ վերսկսելու, մեր կորցրածը իրենց ուժերով ետ բերելու,Ադրբեջանից նոր տարածքներ զավթելու և ավելի մեծ Արցախ ստղծելու համար…Իհարկե, պայմանով, որ դրանք մշտապես կլինեն իր հսկողության տակ: /Պարզ է, հայի համար ուշքը չի գնում, մեզ համար չի անելու/: Քանի որ հույսի մեռնելու տեղը գիտեք, չհարձակվեք… Տպավորությունս է հաղորդումից հետո:

Աննա Աղասարյանի Ֆեյսբուքյան էջից։

Գնահատականը
( 46 оценок, среднее 4.43 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ