Հայ ռազմագեր իների հետ կապված նրա նախապայմաններից մեկը այդ քարտեզներն ստանալն է․․․խանը իր հայտնի տեխնոլոգիաները վերստին կիրառելու նշաններ է ցույց տալիս․․․Ստյոպա Սաֆարյան

Հայ ռազմագեր իների հետ կապված նրա նախապայմաններից մեկը այդ քարտեզներն ստանալն է․․․խանը իր հայտնի տեխնոլոգիաները վերստին կիրառելու նշաններ է ցույց տալիս․․․Ստյոպա Սաֆարյան

Համառոտ դայջե ստ Բաքվում ապրիլի 8-ին կատարվածի մասին

Վերջին շրջանի իր հանդիպումներում Ալիևը բոլորին գանգատվում է, որ հայկական կողմը իրենց չի տրամադրել Արցախի ակա նա պատ ման քարտեզը, ինչի պատճառով ականազ երծման գործընթացում տասնյակներով ադրբեջանցիներ են զո հվել։ Այս թեմայով նրա վերջին զրուցակիցը եղել է Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Յուսեֆ Բեն Ահմեդ ալ Ուսայիմինը, ում ապրիլի 8-ին գանգատվել է խանը։

Ակնհայտորեն նա այդ ամենի մասին գանգատվել է նաև այդ օրը Բաքու ժամանած ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանը ղեկավարող թուրք Վոլկան Բոզկիրին։ Դեռևս դժվար է ասել այս հանդիպումը նախորդե՞լ թե՞ հաջորդել է Պուտինի հետ հեռախոսազրույցին։ Սակայն ակնհայտ է, որ Բաքվում «կատարվածը» կապ ունի ռազմագեր իներին վերադարձնելու՝ Պուտինին տված խոստման չկատարելու հետ։

Չբացահայտելով վերջին շրջանի դիվանագետ զրուցակցիս ինքնությունը, ում հետ նույնպես քննարկում էինք ռազմագեր իների հարցը /ինչպես բոլորի հետ/, պարզվեց, որ Ալիևը այդ «բողոքն» արտահայտում է բոլորի մոտ և իրենք դրա մասին տեղեկացվել էին Բաքվում իրենց դեսպանությունից ու ըստ այդմ փորձում էին հետաքրքվել, թե ինչո՞ւմն է խնդիրը։

Համարձակվում եմ որպես վարկած ենթադրել, որ հայ ռազմագեր իների հետ կապված նրա նախապայմաններից մեկը այդ քարտեզներն ստանալն է․․․ Ալիևի այս գանգատներին է հաջորդել որոշումը՝ չվերադարձնել հայ ռազմագեր իներին։ Անշուշտ դա չի նշանակում, թե Ալիևի հաշվարկների մեջ չի մտնում Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա ազ դելը, ինչը փորձեց շատ ավելի մեծ թափով անել պատ երազմից անմիջապես հետո, մի պահ «դադար տվեց» երբ Հայաստանում «փր կչական» ճակատը տա պալվեց, և այժմ նորից խանը իր հայտնի տեխնոլոգիաները վերստին կիրառելու նշաններ է ցույց տալիս ընտրություններին ընդառաջ, երբ ընդդիմությունը կակտիվանա։

Ստյոպա Սաֆարյանի Ֆեյսբուքյան էջից։

 

Գնահատականը
( 2 оценки, среднее 3 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ