Լարվածությունը սահմանին զգալիորեն թուլացել է

Իջեւանում գործող Տեղեկատվական միասնական կենտրոնի ղեկավար Արծրուն Հովհաննիսյանն այսօր ասել է, որ անցնող գիշերը ՀՀ սահմանի ողջ երկայնքով հակառակորդը կատարել է մոտ 120 կրակոց:
Հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր՝ այդ թվում մեծ տրամաչափի:

«Կրակոցներն իրականացվել են ոչ միայն բուն մարտական գործողությունների շրջանում, այլ Տավուշի ամբողջ սահմանագոտու երկայնքով՝ այդ թվում նաեւ Նոյեմբերյանի ուղղությամբ:

Կրակոցներ են եղել նաեւ Գեղարքունիքի հատվածում՝ 2-րդ բանակային կորպուսի ճակատում, Նախիջեւանյան հատվածում՝ 4-րդ եւ 5-րդ բանակային կորպուսների հատվածում»,- ասել է նա:

Արծրուն Հովհաննիսյանը նկատել է, որ լարվածությունը զգալիորեն թուլացել է»:


Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
error: Content is protected !!