Լավ չի, լավ չի, սենց երկիր չենք դառնա:

Ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանը գրում է.
«Հե գիտի ժամանակներ:
Սահմանին կռիվ էր սկսում, ազգովի ներքնաշորեր, զուգարանի թուղթ, տուշոնկա, սիգարետ ու պեչենի էինք հավաքում ու մեր համոզմամբ ուղարկում մեր զինվորներին:

Սփյուռքը փող էր հավաքում, ավտոմեքենա գիշերային տեսադիտարկման սարքեր, զրահաբաճկոն ու այլ սպառազինություն իրենց համոզմամբ ուղարկում էր Հայոց բանակին:

Մի խումբ գեներալներ ու իշխանության ներկայացուցիչներ էլ այս օգնությունները մեջ մեջ էին անում, բյուջեից փողեր էին դուրս գրում, ձեռի հետ մի 800 հեկտար էին ծախում ու եռապատկում իրանց միլիոնները, վերջում էլ իրավմամբ հայտարարում էին, որ մենք հաղթել ենք:


Եվ մենք իրոք հաղթել էինք, ուղղակի իրանց մենքի մեջ ժողովուրդը չէր մտնում։

Տավուշում սահմանին կռիվա, պատերազմա, ու ժողովուրդը ոչ մի տուշոնկա կամ ներքնաշոր չի հավաքում, սփյուռքը նույնպես, ոչ թե որ չեն ցանկանում, այլ ուղղակի կարիքը չկա, բանակը Վարչապետը ապահովելա ամեն ինչով և դրանով էլ հերթական անգամ տապալելա տարիներ շարունակ անխափան գործող բիզնեսը։
Այսքանից հետո էլ ասում էք Վարչապետը տնտեսությունա զարգացնում, սայա զարգացու՞մը։
Լավ չի, լավ չի, սենց երկիր չենք դառնա: Բա մենք սենց երկիր էինք ցանկանում ունենալ»։

Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ