Զինվորի սերը ուրիշ է. Սիրո խոստովանություններ սահմանից. Տեսանյութ

Աշխարհն առաջ մղողը սերն է: Սերը թևեր է տալիս, ստիպում անել ավելին, քան մենք կարող ենք:

Սիրո լավագույն դրսևորումներից սիրո խոստովանությունն է: Անշուշտ դուք կհիշեք, թե ինչպես է ձեր սիրտը թրթռացել անհանգստությունից, հուզմունքից, և այն անհայտության զգացմունքից՝ սիրում է, թե ոչ:

Հազարավոր սերեր կիսատ մնացին, սերեր կան, որ հավերժ կապրեն, քանի որ հիշողությունն ու զգացմունքները ոչ ոք չի կարող հանել մտքից և սրտից: Եվ արծիվ հայորդիների հիշատակը վառ և անմար է մանոլւ հենց այդ անմոռաց և անմնացորդ սերերի շնորհիվ:

Զինվորի սերը ուրիշ է: Եվ սիրո լավագույն դրսևորումը զինվորին սպասելն է, որը սահմանին կանգնած հսկում է սիրած աղջկա անդորրը: Իսկ աղջկ սերը ուժ և կամք է տալիս դիմագրավելու ցանկացած դժվարության և փորձությունների:

Սիրեք և սպասեք, և նրանք հաստատ կգան, իրենց հետ բերելով այն կիսատ մնացած համբույրները և հույզերը, որոնք չհասցրեցին ձեզ տալ:

Այս տեսանյութը սամնանից հրապարակվել է մի քանի տարի առաջ: 12-19 ամիս ծառայության մեջ գտնվող զինվորները իրենց սիրելիներին հորդորում են սպասել։

Երևանցի, գյումրեցի, մարտունեցի, հրազդանցի ու տաշիրցի զինվորները խոսում են սիրո մասին։ Սպասենք և սիրենք ավելի ուժգին, այնքան որքան կարող ենք և անհնար է թվում, որպեսզի ուժ տանկ սահմանին անխախտ կանգնած զինվորին:

Տեսանյութ

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ