Երեկ կոռուպցիոներ էին, այսօր՝ հնարավոր դաշնակից. Վանեցյանի սկզբունքայնությունն ԱԱԾ-ում և հիմա․ Տեսանյութ

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ դասկաան քաղաքականության պահանջն է, երբ քաղաքականություն մուտք գործող գործիչը հանդիպումներ է ունենաում հնարավորինս լայն շրջանակների հետ։ Նա կարևորում է նաև ընդդիմության և իշխանության նմանատիպ հանդիպումները:

Այնումենայնիվ, ինչպես է գնահաում քաղտեխնոլոգն այն, որ Արթուր Վանեցյանը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մեղադրում էր կոռուպցիայի մեջ, երբ ԱԱԾ տնօրեն էր, իսկ ահա պաշտանանկությունից հետո արդեն ցանկանում է հանդիպել նրանց։ Կարեն Քոչարյանն ասում է․ քաղաքակնության մեջ ոչինչ չպետք է բացառել և հիշեցնում է այլ օրինակներ Ամեն դեպքում, Վանեցյան-Քոչարյան հավանական համագործակցությունը բացասական կանդրադառնա Վանեցյանի և նրա քաղաքկաան թիմի վարկանիշի վրա․ կարծում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:

Իսկ ահա Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ այս հարցի պատասխանը ժամանակի ընթացքում է պարզ դառնալու: Թե որքանով Վանեցյանը կկարողանա իրագործել իր ծրագրերը և արդյոք նախկին պաշտոնաթող նախագահները կցանկանան հանդիպել վերջինիս հետ, ցույց կտա ժամանակը։ Թեև, չի բացառվում, որ որոշ ժամանակ անց, Վանեցյանն ասի, որ այսօր պարզապես էմոցիոնալ հայտարարություն է արել, ճիշտ այնպես, ինչպես «Կոնգրես» հյուրանոցի դեպքում, երբ լրագրողները հետաքրրքվեցին՝ թե ինչ փաստերի հիման վրա է հայտնել, որ Քոչարյանը «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերել 6 միլիոն դոլար կաշառքի դիմաց: Մանրամասները՝ տեսանյութում։

 

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ