Ելնելով Վազգեն Մանուկյանի այսօրվա հայտարարությունից՝ չէի կարող լուռ մնալ․ Թող ինձ ներվի այս գաղտնիքը հրապարակելու համար․ բացառիկ մանրամասներ

Ելնելով Վազգեն Մանուկյանի այսօրվա հայտարարությունից՝ չէի կարող լուռ մնալ․ Թող ինձ ներվի այս գաղտնիքը հրապարակելու համար․ բացառիկ մանրամասներ

Ժողովուրդ ջան,ելնելով Վազգեն Մանուկյանի այսօրվա հայտարարությունից՝չէի կարող լուռ մնալ:Թող ինձ ներվի այս գաղտնիքը հրապարակելու համար: Առաջին արցախյան գոյամարտի օրվանից՝ Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանի աշխատասենյակը դարձել է զինվորականների հավաքատեղի, խորհրդակցություններից հետո շատերը մեկնում էին ռազմաճակատ:Մի խոսքով աշխատանքային եռուզեռը հիմնականում Արցախում տեղի ունեցող իրադարձություններն էին: 1993 թվականի թեժ մարտերի ժամանակ Արցախի զինվորական հատուկ գծով պատասխանատույից ահազանգ եկավ:Հեռախոսի միջից հնչեց նրա հաղորդումը:

Գրում եմ բառ առ բառ,-Խնդում եմ պարոն Արարքցյանին հաղորդել,որ պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը անփորձ,զենքին չտիրապետող տասնութ տարեկան տղաներին զենք է բաժանել և ուղարկել առաջնագիծ,այս պահին ահավոր ջարդ է տեղի ունենում: Լացակումած ներս մտնելով՝մի կերպ լուրը հաղորդեցի պարոն Արարքցյանին:Շատ արագ չեղարկվեց Վազգեն Մանուկյանի մահաբեր հրամանը,առաջնագծից արագ հանվեցին երիտասարդներին:

Զինվորական գործողություններին չտիրապետելու պատճառով՝ Վազգեն Մանուկյանը ազատվեց պաշտպանության նախարարի պաշտոնից,չնայած արժանի էր ավելի խիստ պատժի:Անգետը ձախողվել է բոլոր գործերում,թե կարճաժամկետ վարչապետ աշխատած,այնպես էլ պաշտպանության նախարարի պաշտոններում:Երբևէ այս խամաճիկը որևէ օգտակար գործ չի արել մեր երկրի համար: Այսքանից հետո էլ դեռ իրեն իրավունք է վերապահում խոսելու,քննադատելու կառավարությանը,վարչապետին:Լավ կլինի լռի և ընդհանապես չերևա հանրության աչքին:

Հ.Գ. Ներքին դավաճանները տեղ չունեն մեր հայրենիքում,նրանց տեղը բանտախուցն է:Կարևորը մեր ժողովուրդը անսասան է ու համախմբված: Երբեք տուրք չի տա ազգադավների դավաճանական քայլերին: Կեցցե մեր հզոր բանակը:

Կեցցե հերոսական,միակամ մեր ազգը,մեր ժողովուրդը: Աստված զորավիգ լինի և պահապանի մեր պաշտպաններին: Հաղթում ենք:

Հասմիկ Հովսեփյանի Ֆեյսբուքյան էջից։

Գնահատականը
( 130 оценок, среднее 4.42 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ