Ոչ ոք չի վիճարկում Շուշիի հայկական տարածք լինելու հարցը․ Ինչ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը Շուշիի մասին նման պատասխանով
Երեկվա հարց ու պատասխանի ժամանակ վարչապետի պատասխանը Շուշիի մասին իրարամերժ կարծիքների է տեղի տվել: Դրանից օգտվեցին հայտնի ուժերի ներկայացուցիչները,որոնք շահարկում են պատասխանը: Բնակավայրը կարող է պատկանել տված երկրին,բայց կոչվել այլ ազգի անունով,բնակչության ճնշող մեծամասնության պատճառով:
Հայաստանում գտնվող Պուշկինո,Լերմոնտովո,Սեմյոնովկա և այլ գյուղեր կոչվել ու կոչվում են ռուսական գյուղեր: Նույն պատճառով Ալագյազ,Ռիա Թազա,Ջամշլու և այլ գյուղեր կոչվել ու կոչվում են եզդիական գյուղեր: Հայաստանում գտնվող Վարդենիսի,Ամասիայի,Մասիսի և այլ շրջանների գյուղեր նույն պատճառով կոչվել են ադրբեջանական գյուղեր: Վերջապես,Արցախում գտնվող Խոջալու գյուղը նույն պատճառով կոչվել է ադրբեջանական:
Ոչ ոք չի վիճարկում Շուշիի հայկական տարածք լինելու հարցը:
Լյովա Եղիազարյանի Ֆեյսբուքյան էջից։