Այն ստրուկների կուսակցություն է՝ստրուկներն էին մենամարտերում ոչնչացնում միմյանց,որպեսզի դուր գան ստրկատիրոջը

Լյովա Եղիազարյանը գրում.
Մեր և ձեր տարբերությունը:
Զզվելի է տեսնել,թե ինչպես են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարձակվել իրենց նախկին գործընկերոջ վրա,որ նա համարձակվել է մեկնաբանել իր խմբակցությունից դուրս պատճառները,որ իր անհամաձայնություն է հայտնել խմբակցության և ղեկավարի կողմից տարվող քաղաքականությանը:

Մի անգամ էլ ապացուցվեց,որ այն ստրուկների կուսակցություն է՝ստրուկներն էին մենամարտերում ոչնչացնում միմյանց,որպեսզի դուր գան ստրկատիրոջը,անկախ նրանից,որ դրանից առաջ ընկերներ են եղել:

Մեր կուսակցությունից էլ ժամանակին դուրս են եկել այնպիսի մարդիկ,ինչպիսիք են Ալբերտ Բազեյանը,Վաղարշակ Հարությունյանը և ուրիշներ,բայց մենք երբեք նրանց մասին վիրավորական խոսք չենք ասել,չենք կտրել հարաբերությունները,հանդիպելիս ջերմ ողջագուրվում ենք:Սա է մարդկայինը:Ինչ ասես,«ղազագրի» օպերացիան շարունակվում է:

Գնահատականը
( 5 оценок, среднее 4 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ