Այլևս հապաղել չի կարելի, մենք պետք է դուրս գանք այս դժվшրին իրավիճակից և ամեն կերպ փորձենք հզո րացնել մեր հայրենիքը. իշխանության բացթողումների և առաջիկա քայլերի մասին

Այլևս հապաղել չի կարելի, մենք պետք է դուրս գանք այս դժվшրին իրավիճակից և ամեն կերպ փորձենք հզո րացնել մեր հայրենիքը. իշխանության բացթողումների և առաջիկա քայլերի մասին

Այսօր հիմնական դժ գոհ ությունը գործող իշխանություններից կապված է պետական կառույցների և գերատեսչությունների’ հատկապես դա տաիրավական համակարգի ոչ պատշաճ գործելու, որոշ դեպքերում նաև անգործության հետ: Որոշ ու ժեր և շրջանակներ օգտագործելով նշված բացերը և նշված կառույցների իրենց տեղում չլինելու փաստը, նաև որոշ կառույցների վրա ունեցած իրենց ազդեցությունն ու լծակները, փորձում են հանրության շրջանում կարծիք ձևավորել , որ երկրում ամեն աթողության, ան կառավ արելիության և ան պատ ժելի ության մթնոլորտ է տիրում և իշխանությունները չեն կարողանում պա տշաճ կատարել իրենց ստանձնած պարտականությունները, դրանով իսկ փորձելով թեր ահավ ատություն և ան վստա հություն սե րմանել մարդկանց մոտ գործող իշխանությունների նկատմամբ։

Մեր երկրի և պետության համար այս դժվարին և անչափ կարևոր ժամանակաշրջանում խիստ կարևոր է ժամ առաջ լծվել այդ խնդիրների լուծմանը’ գործուն քայլերի և անհրաժեշտ գործիքակազմերի կիրառմամբ։ Վերջին օրերին արդեն կան նախադրյալներ և երևում են հստակ գործողություններ այդ խնդիրները լուծելու համար։ Իրականում պետական կառավարման համակարգի խնդիրների մասին շատ է խոսվել, Վարչապետը նույնպես ամիսներ առաջ իր ելույթներից մեկում հստակ ընդգծեց, որ պետական կառավարման համակարգը դիմադրում է անհրաժեշտ բարեփոխումների և գործընթացների իրականացմանը։

Իսկ ինչու դանդաղեց այդ դիմադրությունը կոտրելու պրոցեսը, դրան միտված հստակ քայլերի իրականացումը? Իհարկե դրա համար կային և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվ պատճառներից կարելի է առանձնացնել տարեսկզբին կորոնավիրուսը ներթափանցումը մեր երկիր։

Վիրուսի դեմ պայքարը դարձավ առաջնահերթություն, որի վրա հսկայական ռեսուրսներ ծախվեց և աշխատանքներ կատարվեցին։ Մյուս օբյեկտիվ պատճառը ռա զմական իրավիճակի սր ումն էր, որ սկսվեց դեռ հուլիսին, տավուշյան դեպքերի ժամանակ։ Կային նաև սուբյեկտիվ պատճառներ կապված ոչ ճիշտ կադրային քաղաքականության և որոշ տեղերում նաև վճռականության պակասի հետ։

Ինչպես ասում են եղածը արդեն հետ չես բերի, հիմա անչափ կարևոր է այլևս չսխալվել, չհապաղել, անցնել կոնկրետ քայլերի և գործողությունների երկրում օրենքի գերակայություն հաստատելու, պետական կառավարման համակարգը անհրաժեշտ մակարդակի բերելու, դա տաի րավական համակարգը մաքրելու, այդ համակարգի նկատմամբ մարդկանց վստահությունը բարձրացնելու համար։

Ինչպես նշեցի այսօր արդեն նկատվում են հստակ գործողություններ և վճ ռականություն վերը նշածս խնդիրները լուծելու համար, մնում է, որ դրանք լինեն շարունակական և արդյունավետ, այլևս հապաղել չի կարելի, մենք պետք է դուրս գան այս դժ վшրին իրավիճակից և ամեն կերպ փորձենք հզ որացնել ու զար գացնել մեր հայրենիքը։

Շավարշ Սողոմոնյանի Ֆեյսբուքյան էջից։

 

Գնահատականը
( 5 оценок, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ