Այդ ով չգիտի, որ Շուշիի բնակչության 90%-ը եղել են ադրբեջանցիներ․ Հիմա չեմ հասկանում, դուք Փաշինյանին ինչո՞ւմ եք մեղադրում․ Հող հանձնելու, թե հողի համար կռ իվ տալու․Մի հատ կողմնորոշվեք

Այդ ով չգիտի, որ Շուշիի բնակչության 90%-ը եղել են ադրբեջանցիներ․ Հիմա չեմ հասկանում, դուք Փաշինյանին ինչո՞ւմ եք մեղադրում․ Հող հանձնելու, թե հողի համար կռ իվ տալու․Մի հատ կողմնորոշվեք

Արդեն չեմ զարմանում այն հանգամանքից, որ ադրբեջանական և որոշ հայկական լրատվամիջոցներ ու քաղաքական ուժեր որդեգրել են նույն գործելաոճը, կարելի է ենթադրել, որ հետապնդում են նմանատիպ նպատակներ և խնդիրներ։

Այսօր վաղ առավոտից ադրբեջանական և որոշ հայկական լրատվամիջոցներ, լայնորեն տարածում են Վարչապետ Փաշինյանի, ընդհանուր կոնտեքստից կտրված արտահայտությունները Շուշիի մասին։

Այստեղ միտքը այն էր, որ եթե մինչև Շուշիի գրավումը համաձայնվեին փախստականների վերադարձի տարբերակին, դա հավասարազոր կլիներ Շուշին առանց մարտի հանձնելուն, քանի որ ԽՍՀՄ փլուզումից հետո, մինչև արցախյան առաջին պատերազմը, Շուշիի գրանցված և փաստացի բնակվող բնակիչների 90%-ը եղել են ադրբեջանցիներ, հետևաբար նրանց վերադարձի ցանկացած տարբերակ կնշանակեր հանձնել Շուշին ադրբեջանցիներին։

Եվ այո այդ ով չգիտի որ Շուշիի բնակչության 90%-ը եղել են ադրբեջանցիներ, եթե կան մարդիկ ովքեր չգիտեն կարող եք այդ տվյալները գտնել համացանցում կամ հանրագիտարաններում, դա հաստատված փաստ է։

Հետևաբար Շուշին պահելու համար բացի այն զե նքով պահելուց որևէ այլ տարբերակ չկար, մենք փորձեցինք, բայց պարտվեցինք։ Հիմա չեմ հասկանում դուք Փաշինյանին ինչում եք մեղադրում? Հող հանձնելու, թե հողի համար կռ իվ տալու? Մի հատ կողմնորոշվեք։

Ընդդիմադիր քաղաքական որոշ ուժեր մեղադրում և քննադատում են, մեղադրելու և քննադատելու համար, շատ հաճախ հակասելով հենց իրենց ավելի վաղ արված հայտարարություններին, չեն ներկայացնում որևէ բովանդակային ծրագիր ստեղծված խնդիրները լուծելու համար, դեռ ավելին իրենց գործողություններով ամեն կերպ դժվարություններ և խոչընդոտներ են ստեղծում մեր երկրի և բավականին դժվար հոգեբանական վիճակի մեջ գտնվող մեր համաքաղաքացիների խնդիրները լուծելու համար։

Շավարշ Սողոմոնյանի Ֆեյսբուքյան էջից։

 

Գնահատականը
( 10 оценок, среднее 3.8 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ