Ալիեւի վերջին փորձը. Վերջնագիր Պուտինին

Ռուս պատգամավորների ու քաղաքագետների այցը Ադրբեջան եւ Լելե Թեփե բարձունք, որը գրավվել է ապրիլյան պատերազմի ժամանակ, նման է Ալիեւի կողմից Պուտինին ուղղված վերջնագրի:

Պուտինը ստիպված է լինելու պատասխանել ռուս եվրասիականների Ադրբեջան այցի ժամանակ առաջ քաշած գլխավոր թեզին. Ադրբեջանը Ռուսաստանի միակ դաշնակի՞ցն է տարածաշրջանում:

Ալիեւը հենց այս վերջնագիրն է ներկայացրել Պուտինին՝ կամ Ադրբեջանին ճանաչում է որպես Ռուսաստանի միակ դաշնակից տարածաշրջանում, կամ էլ Ադրբեջանն այլ «դաշնակիցների» է ընտրում:

Վերջին մի քանի ամիսներին Ադրբեջանի ԱԳՆ-ն սադրում է Ռուսաստանի ԱԳՆ-ին՝ սկանդալներ առաջացնելով: Ադրբեջանում անցկացված զորահանդեսն էլ պետք է ցույց տար, որ Բաքուն կախված չէ Մոսկվայից: Զորահանդեսին ցուցադրվեցին բելառուսական, թուրքական, պակիստանյան, իսրայելական, չեխական, անգամ ամերիկյան զենք: Ռուսական զենքն էլ կար, սակայն «իմիջիայլոց էր» ցուցադրված:

Ի դեպ, թուրքական մամուլում Ադրբեջանի բանակի 100-ամյակին նվիրված զորահանդեսն անվանում էին Կովկասա-իսլամական բանակի 100-ամյակ, որը «100 տարի առաջ ազատագրել է Կովկասը»:

Ադրբեջանը, ինչպես նշում են մասնագետները, ստեղծվել է ռուս-թուրքական քաղաքական գործարքի հիման վրա, Կովկասա-իսլամական բանակի սվիններով: 75 տարի Ռուսաստանը բարեխղճորեն պատասխանատվություն է կրել Ադրբեջանի համար՝ զսպելով Հայաստանի պահանջները, բայց 25 տարի առաջ Ղարաբաղյան պատերազմը փոխեց ստատուս-քվոն տարածաշրջանում:

Հիմա Ադրբեջանը պահանջում է վերականգնել ստատուս-քվոն, հիշեցնում է, որ Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն Ադրբեջանն է, եւ այն ստեղծվել է տարածաշրջանում Հայաստանի գործոնը չեզոքացնելու համար, որը Ռուսաստանի ոչ թե դաշնակիցն է, այլ ֆորպոստը: Ռուսաստանն այս տարիներին բարեխղճորեն զինել է Կովկասա-իսլամական բանակը՝ պահելով ազդեցությունը տարածաշրջանում:

Պուտինը վտանգավոր կհամարի՞, որ «Կովկասա-իսլամական բանակը» զինվում է ոչ թե ռուսական, այլ «օտար» զենքով:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
error: Content is protected !!