Ո՞ր մասում է հաճախ պատռվում ձեր ջինսը․ Պատասխանը կտա ձեր ճշգրիտ նկարագիրը

Ո՞ր մասում է հաճախ պատռվում ձեր ջինսը։ Պատասխանը կտա ձեր ճշգրիտ նկարագիրը։

•Եթե ջինսը պատռվում է ոտքերի արանքում 

Դուք բաց, շփվող և ուրախ մարդ եք։ Լավատես եք և երազկոտ։ Երբեմն լինում եք շատ ալարկոտ և դանդաղաշարժ։ Դուք հուսալի եք և ձեզ կարելի է վստահել գաղտնիքներ։ Դուք նախընտրում եք հանգիստ ապրելակերպ։ Սիրում եք համեղ ուտեստներ։

• Ջինսը պատռվում է ծնկների հատվածում 

Դուք էներգիայով լի և հավքաված մարդ եք։ Պունկտուալ եք և խելացի։ Ազատ ժամանակը ձեզ համար հնարավորություն է զբաղվել սպորտով կամ ճանապարհորդությամբ։ Դուք ճկուն եք և ստեղծագործ, ունեք լավ ինտելեկտ։ Սակայն երբեմն լինում եք անհանգիստ վիճակում և հեշտությամբ տրվում սթրեսին։

• Ջինսը պատռվում է հետևի կողմից՝ գրպանի մոտակայքում

Դուք՝ խորհրդավոր անձ եք։ Դուք լիեք է անսպասելի գործողություններով, հեշտությամբ փոխում եք ձեր արտաքինը, աշխատանքը, ապրելակերպը և անգամ մասնագիտությունը։ Ձեր բնավորության ամենակարևոր հատկությունը՝ ձեր սրամտությունն է։ Սակայն երբեմն ձեզ մոտ լինում են դեպրեսիաներ և լարվածություն։ Այդպիսի պահերին ավելի լավ է չանհանգստանալ։

• Ջինսը պատռվում է ներքևի հատվածում՝ ներսի կողմից

Դուք երբեք ձեզ չեք թուլացնում։ Ձեզ համար ծովը ծնկներից է անգամ այն ժամանակ, երբ դուք ունեք լուրջ խնդիրներ։ Դուք սիրում եք զբոսնել, ընկերների հետ զվարճանալ, պոեզիաներ և լիրիկական երաժշտություն։  Թեթև սիրահարվածությունը՝ ձեր բնավորության գլխավոր հատկանիշներից է։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ԻՆՖՈ ՀԱՅ

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ