Սուպերհզոր դիմակ, որը արագացնում է մազերի աճը, դարձնելով մազերը ամուր և խիտ

Երկար և ամուր մազեր ունենալու համար ձեզ կօգնի այս բնական մազերի դիմակը։

Դուք կարող եք պատրաստել այն շատ արագ և հեշտությամբ, օգտագործելով ընդամենը բնական բաղադրիչներ։

Լավ արդյունքներ ստանալու համար հարկավոր է ընդունել այս դիմակը շաբաթական 1-2 անգամ, 2-3 ամսվա ընթացքում, այնուհետև դադար տվեք 1 ամսով և կրկնեք կուրսը նորից։

Այս դիմակը հատկապես խորհուրդ է տրվում օգտագործել 45-50 տարեկան կանանց, քանի որ այն ունի մազերի աճին նպաստող ուժեղ խթանիչ ուժ։

Դիմակը շատ ունիվերսալ է և համապատասխանում է ցանկացած տեսակի մազերին։

Պատրաստման համար ծախսվում է առավելագույնը 5 րոպե։ Բոլոր բաղադրիչները կարելի է խառնել բլենդերի օգնությամբ։

Բաղադրիչներ

1 ձու (մաղով անցկացնել),
1 ճաշի գդակ բանանի պյուրե,
1 ճաշի գդալ ավոկադոյի պյուրե կամ 1 թեյի գդալ կտավատի յուղ,
1 թեյի գդալ հասարակ հունական յոգուրտ,
1 ճաշի գդալ նշի կաթ կամ 1 թեյի գդալ նշի յուղ կամ 1 ճաշի գդալ քունջութի կաթ,
1 պտղունց կարմիր կծու պղպեղ։

Պատրաստումը

Մանրակրկիտ խառնեք բոլոր բաղադրիչները և վերջ դիմակը պատրաստ է։

Օգտագործումը 

Քսեք դիմակը գլխին և սանրեք մատներով և տարածեք մազերի ողջ երկայնքով մինչև արմատները։ Հագեք լոգանքի համար նախատեսված գլխարկ, վրայից տաքացրեք սրբիչով և թողեք գործի 20-40 րոպե։

Լվացեք սառը ջրով և կրկնեք շաբաթական մեկ անգամ 9-12 շաբաթ։  Դադար տվեք 1-2 ամիս և կրկնեք կուրսը նորից։

Արդյունքները ձեզ կզարմացնեն։

Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ԻՆՖՈ ՀԱՅ

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ